News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 71-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Ձերբակալվել է տուժողի որդին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. փետրվարի 16-ին` ժամը 17:50-ին, Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ  իրենց հարեւանի տղան  դանակով հարվածել է հորը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` Արարատի մարզային քննչական վարչության պետ Գեւորգ Սիմոնյանի գլխավորությամբ:  Դեպքի վայրում` տան խոհանոցում, հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 71 տարեկան տղամարդու դին` մեջքի վրա ընկած:

Զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել են կտրած –ծակած բազմաթիվ վնասվածքներ. մասնավորապես` որովայնի առաջային պատին եւ կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին հայտնաբերվել են հապատասխանաբար 4 եւ 3 հատ կտրած-ծակած վնասվածքներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 հատ խոհանոցային դանակ` արնանման հետքերով:

Արարատի մարզային քննչական վարչության Արարատ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի որդին` ծնված 1971թ.: Վերջինս համատեղ ապրել է հոր հետ, չի  աշխատում, տառապում է «Շիզոֆրենիա» հիվանդությամբ:

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցներ՝ սպանության պատճառները պարզելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ