News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի դաշնային ցանցային գործակալությունը, որը հսկում է հեռահաղորդակցությունների գործածման կարգը, նախազգուշացրել է «Քայլա» մոդելի խոսող տիկնիկների վտանգի մասին։ Հաքերները դրանք կարող են օգտագործել տվյալներ գողանալու համար, վստահեցնում է գործակալությունը։ Այդ ռիսկը բացառելու համար իշխանությունները խորհուրդ են տալիս պարզապես ազատվել նման տիկնիկներից՝ ջարդել դրանք, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ըստ գոծակալության մասնագետների՝ հաքերները կարող են կոտրել տիկնիկի մեջ մոնտաժված bluetooth-սարքը, լսել երեխայի խոսակցությունները, նաեւ խոսել նրա հետ։

Քայլա տիկնիկը կարողանում է պատասխանել երեխայի հարցերին, օգտվելով համացանցից։     

Այս տիկնիկի խոցելիությունը դեռ 2015-ին էր նկատվել։

Գերմանիայի իշխանությունների որոշման համար առիթ է դարձել ուսանող Ստեֆան Հասելի բողոքը, որը պնդում էր, որ bluetooth-սարքի միջոցով կարելի է միանալ տիկնիկի աուդիոհամակարգին տասը մետր շառավղով ու հետեւել նույնիսկ նրանց խոսակցություններին, ովքեր պատերի այն կողմում են գտնվում։

Տիկնիկն արտադրող Genesis Toys ընկերությունը դեռ չի մեկնաբանել այս որոշումը։

 

Իսկ Vivid Toy առաքիչ ընկերությունը ավելի վաղ հայտնել էր, որ հաքերական հարձակումների դեպքերը ուսումնասիրվել են, իսկ խոցելիությունները՝ շտկվել, նաեւ խոստացել էր, որ ղեկավարությունը միջոցառումներ կձեռնարկի դրա դեմ։ Բայց ըստ փորձագետների այդ խնդիրը այդպես էլ չի լուծվել։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ