News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականները հայտնում են, որ ննջասենյակի պատերի գույնը կարող է ազդել քնի ու սեքսի որակի վրա։ Փորձին մասնակցել են երկու հազար բրիտանացիներ ու նրանց պատասխանների, այս կամ այն իրավիճակին նրանց արձագանքների հիման վրա փորձագետները կարողացել են վերջնական եզրակացության հանգել, գրում է Oane -ը։

Փորձի արդյունքներով հասկանալի է դարձել, որ այն զույգերը, որոնց ննջարանի պատերը կարամելային գույնի են, ամենաշատն են սեքսով զբաղվում, իսկ երկնագույն պատերով ննջասենյակում մարդիկ շատ ավելի լավ են քնում։ Գիտնականները խորհուրդ են տալիս ննջասենյակը կահավորել գերազանցաբար կարամելագույն- երկնագույն երանգներով։ Գիտնականների խոսքով, քնած ժամանակ կամ մթության մեջ մարդն անկասկած չի արձագանքում պատերի գույնին, բայցեւայնպես այդ գույնը կարող է ազդել մարդու քնի որակի վրա։ Երկնագույն պատերով ննջասենյակներում մարդկանց քնի միջին տեւողությունը յոթ ժամ 52 րոպե է կազմել։ Ենթագիտակցական մակարդակում երկնագույնը ասոցացվում է հանգստության, երկնքի ու ջրի հետ, իսկ դրանք հենց այն գործոններն են որոնք բարերար են ազդում քնի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ