News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում մեկ տարվա ընթացքում առավել զգալի խնդիրը մնացել է իրավապահ մարմինների անպատժելիությունը: Այս մասին նշված է մարտի 3-ին ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած մարդու իրավունքների վերաբերյալ 2016 թվականի զեկույցում:

Կարեւոր խնդիրների շարքում զեկույցում նշվում է պաշտոնատարների կողմից պետական ռեսուրսների օգտագործումը Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական գերակայությունը պահպանելու համար՝ երկրի վերնախավի կողմից տնտեսական եւ քաղաքական իշխանության օգտագործման համադրությամբ համախոհների, կոռումպացված իրավապահ մարմինների եւ դատական համակարգի ներկայացուցիչների հարստացման համար: Մյուս հիմնական խնդիրը դատական համակարգի սահմանափակ անկախությունն է:

Զեկույցում ներկայացված են նաեւ Երեւանում հուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունները, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավեցին Հայաստանի ոստիկանության պահակապարեկային գունդը:

«Դիմակայության 2 շաբաթվա ընթացքում, «Սասնա ծռերը» պատանդ է վերցրել ոստիկանների եւ բուժաշխատողների՝ քաղաքական փոփոխություններ պահանջելով: Խմբի անդամները միջադեպի ընթացքում ենթադրաբար 3 ոստիկանի են սպանել: Դիմակայության ժամանակ Երեւանում եւ երկրի այլ շրջաններում տեղի են ունեցել «Սասնա ծռերին» աջակցող բազմամարդ բողոքներ եւ ցույցեր: Իրավապահ մարմինների աշխատակիցներն զբաղվել են ապօրինի ձերբակալություններով, գրանցվել են խաղաղ ցուցարարների, լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման փաստեր եւ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումներ, հատկապես հուլիսի 29-ի գիշերը, երբ ոստիկանությունը մեծ թվով մարդկանց ձերբակալեց, որոնք աջակցում էին «Սասնա ծռերի» քաղաքական պահանջներին: Չնայած ոստիկանությունը ավելի քան տասնյակ սպաների լիազորությունները դադարեցրեց կամ նրանց նկատմամբ կարգապահական միջոցներ կիրառեց, այդ միջոցները լիովին չեն ապահովել զանգվածային անկարգությունների համար պատասխանատվությունը»,- նշված է զեկույցում:

Հայաստանի այլ խնդիրների մեջ են ներառված բանակում ոչ մարտական պայմաններում մահվան կասկածելի դեպքերը, սպաների եւ համածառայակիցների կողմից նորակոչիկներին ծաղրելը եւ վատ վերաբերմունքը, կալանավորելիս եւ հարցաքննելիս ոստիկանության վիրավորական պահվածքի մասին հայտարարությունները, նաեւ բանտերի ծանր պայմանները եւ գերծանրաբեռնվածությունը:

Զեկույցում հաղորդվում է կամայական կալանավորումների եւ մինչդատական երկարատեւ արգելափակման մասին, որն ուղեկցվում է մեկուսացման պատճառների թափանցիկության բացակայությամբ, ցուցմունքների ստույգության նկատմամբ անվստահության, ազատման ոչ հստակ  չափանիշների մասին: Դատավարությունը հաճախ ձգձգված է, իսկ դատավորները չեն հետեւում արդարացի դատաքննություն նախատեսող օրենքներին:

Փորձագետները նշում են իրավապահ մարմինների անհամարժեք վարքագծի մասին մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտումների նկատմամբ եւ ապօրինի խուզարկությունների մասին:

Տպագիր եւ հեռարձակող լրատվամիջոցներում քաղաքական տարբեր հայացքների անբավարարություն կա, իսկ հեռուստաընկերությունների մեծ մասն արտացոլում է միայն կառավարության հայացքները:

Ակադեմիական հաստատությունների եւ ուսանողական միջոցառումների քաղաքականացումը արգելակում է ակադեմիական ազատությունը:

Պետքարտուղարության փորձագետները նաեւ նշում են, որ հավաքների ազատության նկատմամբ հարգանքը վատթարացել է: Իշխանությունները սահմանափակել են քաղաքական գործընթացներին մասնակցության ազատությունը: Կառավարական սահմանափակումներն առնչվել են կրոնական փոքրամասնությունների որոշ խմբերին, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները նաեւ տուժում են սոցիալական խտրականության հետեւանքով: Հայաստանում խնդիր է մնում նաեւ ընտանեկան բռնությունը:

Տղաների եւ աղջիկների ծնելիության հարաբերակցության անհավասարակշռությունը վկայում է սելեկտիվ աբորտների մասին: Միեւնույն ժամանակ զեկույցում նշվում է սահմանափակ հնարավորություններով անձանց, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրականության, ինչպես նաեւ հայ հասարակության շրջանում ՄԻԱՎ-ի ախտորոշմամբ մարդկանց ստիգմատիզացիայի մասին:

Զեկույցում ընդգծվում է, որ կառավարությունը պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների հաղորդումների վերաբերյալ ընդամենը մակերեսային հետաքննություն է անցկացրել: «Իրավապահ մարմինների աշխատակիցները հաճախ անպատժելիորեն են խախտումներ կատարում, երբեմն պետերի անմիջական ցուցումներով: Իշխանությունները ոչ մեկին պատասխանատվության չեն ենթարկել մահվան 10 դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի հետընտրական իրադարձությյուններից հետո»,- նշված է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Կարծում եմ, որ որևէ գիտակից մարդ՝ հետևելով գործով զարգացումներին և ծանոթանալով նշված...
«Փաստ». Հանձնարարել է հակադարձել «մեկին՝ տասը»
Մեր տեղեկություններով, Փաշինյանին հատկապես զայրացրել է, որ, ի մասնավորի, երբ որոշ ժամանակ առաջ...
«Փաստ». Լևոն Քոչարյանի գործով դատախազին ինչպիսի՞ «պայծառ ապագա» է սպասվում
Պատահական չէ, որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով գրեթե նույն դատախազներն ու դատավորներն են...
«Ժողովուրդ». Իշխանությունը փորձում է սիրաշահել արցախցիներին․ ՔՊ-ական պատգամավորները ցուցադրական հանդիպումներ են սկսել
Ըստ էության, այս հանդիպումներն ավելի շատ, կարելի է ասել, ցուցադրական բնույթ են կրում՝ արցախցիներին ցույց...
«Հրապարակ». Թագուհի Թովմասյանի պաշտոնանկությունն ապօրինի էր, Հայկուհի Հարությունյանի նկատմամբ խայտառակ վարք է դրսևորվել
Չնայած ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը եւ նրա ամուսինը` Տիգրան...
«Փաստ». Կոնդ թաղամասի բնակիչների հետ կապված ի՞նչ գումարների մասին է խոսվել քաղաքապետարանում
Իրականում, մեր տեղեկություններով, այս թվերը վերաբերում են տեղական տուրքին: Բանն այն է, որ Կոնդում այսօր...
Ամենաշատ