News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային վիճակագական ծառայությունը հրապարակել է տեղեկություն 2016-ին երկրում կենսաթոշակառուների թվաքանակի ու կենսաթոշակների միջին չափի մասին։

Անցած տարեվերջի դրությամբ Հայաստանում գրանցված էր 466․2 հազար կենսաթոշակառու՝ 40352․5 դրամ միջին կենսաթոշակով։ Կենսաթոշակի մեծությունը զարգացած երկրների ցուցանիշների հետ համեմատելն իմաստ չունի՝ չափից մեծ է տարբերությունը։ Ավելի նպատակահարմար է համեմատել հետխորհրդային մեկ այլ երկրի հետ՝ Ռուսաստանի։ Ինչպես գիտեք, հիմա ռուսական տնտեսությունն ամենեւին էլ լավագույն վիճակում չէ։ Իսկ ի՞նչ վիճակ է նրանց մոտ կենսաթոշակների հարցում։

Հետագա համեմատությունների համար կենսաթոշակները դոլարի վերածելը նպատակահարմար չէ ։ 2014-2016 թթ Ռուսաստանում դոլարը կրկնակի է արժեւորվել, իսկ Հայաստանում՝ ընդամենը 12 տոկոսով։ Դրա համար էլ բոլոր մյուս հավասար պայմանների դեպքում, դոլարով կենսաթոշակների համեմատությունը կարող է սխալ եզրակացությունների հանգեցնել։

2014-2016 թթ․ Ռուսաստանում միջին կենսաթոշակը ավելացել է 20 տոկոսով, իսկ Հայաստանում՝ հակառակը, կրճատվել է 2․2 տոկոսով։ Իհարկե ոչ մեկի կենսաթոշակը չեն կրճատել։ Պարզապես կենսաթոշակառուների կոնտինգենտում տեղի են ունեցել կառուցվածքային տեղաշարժեր, ու նվազել է համեմատաբար բարձր կենսաթոշակով մարդկանց մասնաբաժինը։

Պաշտոնական տվյալներով,  2014-2016 թթ Ռուսաստանում գնաճը կազմել է 19 տոկոս։ Այսինքն դրա տեմպը գրեթե հավասարվել է միջին կենսաթոշակի աճի տեմպի հետ։ Ստացվում է, որ միջին ռուսաստանցի կենսաթոշակառուի գնողունակությունը երկու տարում գրեթե անփոփոխ է մնացել։ Իսկ Հայաստանում այդ նույն տարիներին գնաճը գերազանցել է 2․2 տոկոսի նշաձողը։ Ըստ էության, հայ կենսաթոշակառուի վիճակը «թեթեւակիորեն» վատացել է։

Աշխատանքի վետերանն իր կենսաթոշակով դժվար թե կարողանա ձեռք բերել թանկարժեք ապրանք, օրինակ արտասահմանյան մակնիշի մեքենա։ Դրա համար էլ համեմատության համար ավելի լավ է ավելի մատչելի ապրանք ընտրենք ։ Ասենք ունիվերսալ սննդամթերք՝ տավարի միսը։ Հայաստանում միջին կենսաթոշակառուն իր կենսաթոշակով կարող է ձեռք բերել ամսական մոտ 14 կգ տավարի միս։ Ռուսաստանում՝ գրեթե 35 կգ, այսինքն 2․5 անգամ շատ։

Ռուսաստանի բնակչության թվաքանակում կենսաթոշակառուների տեսակարար կշիռը քիչ գերազանցում է 29 տոկոսը։ Հայաստանում այդ ցուցանիշը նկատելիորեն ցածր է ՝ 15․5 տոկոս։ Սակայն Ռուսաստանում տեղի բնակչության զբաղվածությունը ավելի բարձր է։ Բացի դրանից կան միլիոնավոր գաստարբայտերներ, այդ թվում հարյուր հազարավորը՝ մեր երկրից։ ՆԿատի ունենանք, որ օրինական հիմունքներով աշխատանքի ընդունված աշխատանքային միգրանտների համար Կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ են արվում։ Հայաստանում սոցիալական հարկ  վճարողների թիվը նկատելիորեն քիչ է, քան կենսաթոշակառուներինը  (հարաբերակցությունը մոտավորապես 0․8 է)։ Դա այն գործոններից մեկն է, որը նպաստում է կենսաթոշակների ցածր մեծությանը

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ