News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրայնբուրգի համալսարանի նեյրոկենսաբանները բացահայտել են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի բնորդուհու առեղծվածային ժպիտի գաղտնիքը, գրում է  Lenta-ն։

Ըստ գիտնականների՝ գաղտնիքն այն է, որ կտավի վրա պատկերված կինը երջանիկ տեսք ունի ու դա նրա միակ զգացմունքն է։

Հետազոտության ժամանակ գիտնականները համեմատել են նկարի ութ սեւ-սպիտակ ռեպրոդուկցիաներ, որոնցից յուրաքանչյուրի վրա դեմքի արտահայտությունը թեթեւակիորեն փոխված էր, մեկում այն տխուր էր թվում, մյուսում՝ ավելի ուրախ։ Պարզվել է, որ փորձի մասնակիցների 97 տոկոսը կտավի բնօրինակում պատկերված կնոջ դեմքի արտահայտությունը բնորոշել է որպես կատարյալ երջանիկ։

«Մենք զարմացել էինք»,- ասել է գիտական աշխատանքի համահեղինակ Յուրգեր Կորնմայերը։ Նա նկատել է, որ մոդելի դիմագծերում խոսք անգամ չի կարող լինել երջանկության ու դժբախտության երկիմաստության մասին։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ