News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անգլիացի հանհրահայտ գրող Ջեյն Օսթինը, երբ դեռ դեռատի օրիորդ էր, Սթիվենսոն քաղաքի ամուսնությունների գրանցամատյանում երկու ստոագրություն էր կեղծել՝ իր իսկ հարսանիքի մասին, գրում է Meduza–ն։

Երկու գրառումներն էլ հայտնում էին  Ջեյն Օսթինի մոտելուտ ամուսնության մասին։ Առաջին դեպքում լոնդոնցի Հենրի Ֆրեդերիկ Հովարդ Ֆիցիուլյամի հետ, երկրորդ դեպքում՝ Էդմոնդ Արթուր Ուիլյամ Մորթիմերի հետ։  Արդյոք իրականում այդ տղամարդիկ գոյություն ունեցել են, թե հորինված կերպարներ են եղել, պարզ չէ։

Ջեյն Օսթինը կարողացել էր գրանցամատյանում գրառումներ անել, քանի որ հայրը ՝Ջորջ Օսթինը տեղի եկեղեցու հոգեւորականն էր։

Այդ փաստաթղթերը ներկայացվելու են «Խորհրդավոր միսս Օսթին» ցուցահանդեսում, որը անցնելու է մայիսին Վինչեսթերում՝ գրողի մահվան 200-րդ տարելիցի կապակցությամբ։

Ջեյն Օսթինը, որը հայտնի է եղել իր կայտառ ու ըմբոստ խառնվածքով, երբեք ամուսնացած չի եղել։ 20 տարեկանում նա կարճատեւ սիրային կապ է ունեցել Թոմաս Լեֆոյի հետ, սակայն երկու ընտանիքներն էլ դեմ էին նրանց ամուսնությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ