News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հինգ միլիոն եվրոպացիներ կարող են կորցնել իրենց տները ջրհեղեղների պատճառով արդեն այս հարյուրամյակի ավարտին։ Այս մասին հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնի փորձագետներին։  

Գիտնականները զգուշացնում են, որ գլոբալ տաքացումը կհանգեցնի այն բանին, որ ծովերը կբարձրանան մինչեւ կրիտիկական մակարդակի, եւ եվրոպական ափի մի մասը ջրի տակ կանցնի։ Տաքացման նման բարձր տեմպերի դեպքում ջրհեղեղներ կարող են տեղի ունենալ ամեն տարի։

Նշվում է, որ այս դեպքում պաշտպանության անհրաժեշտ մակարդակ կարող են ապահովել միայն Նիդերլանդները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ