News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի Հանչժոուի քաղաքային իշխանությունները ամուրիներին եւ ամուսնալուծվածներին արգելել է երկրորդ բնակարան գնել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Չինաստանի միջազգային ռադիոն (CRI):

Նշվում է, որ այս միջոցառումը ձեռնարկվել է բնակարանների շուկայում սպեկուլյացիան կանխելու համար: Դրանից զատ, քաղաքում երկրորդ բնակարան գնելիս կանխավճարը մեծացվել է մինչեւ արժեքի 60 տոկոսը, իսկ կորպորատիվ հաճախորդները անշարժ գույք վաճառելու իրավունք չունեն այն ձեռք բերելուց հետո  3 տարվա ընթացքում:

CRI-ն հայտնում է, որ նախկինում ամուսնալուծված անձինք բնակարան գնելիս ազատվում էին հարկերի վճարումից: Սրա հետ կապված շատ քաղաքացիներ կեղծ ամուսնալուծություններ էին ձեւակերպում անշարժ գույքի գործարքներ կնքելու համար, որից հետո կրկին ամուսնանում էին:

Չինաստանի միջազգային ռադիոն նշել է, որ Չինաստանի շինարարական հատվածում հունվար-փետրվարին ներդրումներն աճել են 8,9 տոկոսով, իսկ վաճառքը` 26 տոկոսով, ուստի երկրի իշխանությունները վախենում են բնակարանների եւ կոմերցիան մակերեսների գնաճից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ