News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Միավորված ազգերի՝ ռազմական հանցագործությունների հարցերով հանձնաժողովը 1945-ի մարտին հեռակա մեղադրանք է առաջադրել Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերին։ The Independent-ի փոխանցմամբ, նման եզրակացության է հանգել Human Rights After Hitler գրքի հեղինակ, բրիտանացի ակադեմիկոս Դեն Փլեշը։ Հանձնաժողովը, որը ստեղծվել էր 1943-ին Հակահիտլերյան կոալիցիայի երկրների կառավարությունների նախաձեռնությամբ, նպատակ ուներ հավաքել նացիստների ռազմական հանցագործությունների ապացույցները։

Մեղադրանքները ներկայացվել են 1944-ի փաստաթղթի հիման վրա, որում Չեխոսլովակիայի արտաքսված կառավարությունը հայտնել էր, որ Հիտլերը, նաեւ նրա մտերիմ համախոհները՝ ֆյուրերի տեղակալ Ռուդոլֆ Հեսսն ու «Էս Էս»-ի ռեյխսֆյուրեր Հենրիխ Հիմլլերը պատասխանատու են հանցավոր արարքների համար։

Բացի դրանից Պլեշը, վկայակոչելով հավաստի փաստաթղթեր ու կտտանքների զոհերի հետ զրույցների ձայնագրությունները, հավաստիացնում է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան մահվան ճամբարի գոյության մասին գիտեին դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին տարիներին, սակայն «ոչինչ չեն ձեռնարկել զանգվածային սպանությունները կանխելու համար»։

Բրիտանացի ակադեմիկոսի աշխատությունում նշվում է, որ հակահիտլերյան կոալիցիայի երկրները հոլոքոսթի մասշտաբը սկսել են գիտակցել երկուսուկես տարով շուտ , քան ընդունված է համարել, սակայն գրեթե ոչինչ չեն արել մինչեւ պատերազմի ավարտը, երբ ազատ են արձակվել համակենտրոնացման ճամբարների գերիները։

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ