News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը, ում Կոլումբիայում գերի էր վերցրել Ազգային ազատագրության բանակը, խլել է հսկիչների զենքը, վիրավորել հինգ մարդու ու փախել։

Ըստ Բանակի տեղեկության՝ պարոն Ոսկանյանին պատրաստվում էին ազատ արձակել։ «Ազգային ազատագրության բանակի կենտրոնական հրամանատարությունը ցավում է, որ չկարողացավ իրականացնել ազատ արձակելու գործողությունը»,-հայտնում են ապստամբներն իրենց կայքում։

Արսեն Ոսկանյանը գերի է ընկել 2016 թվականի նոյեմբերի 5-ին։ Կոլումբիայում նա զբաղվել է թունավոր գորտերի որսով եւ դրանք միջազգային շուկայում վաճառելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ