News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը հայտնել է իր ուրախությունը՝ Ֆրանսիայում անկախ «Առաջ» շարժման թեկնածու Էմանուել Մակրոնի նախագահական ընտրութուններում ունեցած հաջողության հետ կապված։ «Մենք ուրախություն եւ թեթեւացում ենք զգում այն կապակցությամբ, որ ֆրանսիացի ընտրողների քվեն եվրոպամետ է»,-Բեռլինում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, հաղորդում է DW-ն։

Ինչպես ընդգծում է dpa գործակալությունը՝ դաշնային կանցլեր Անգելա Մերկելն ու Գերմանիայի ԱԳն ղեկավար Զիգմար Գաբրելիը հազվադեպ են նման անկեղծ արտահայտություններ անում՝ այն էլ մինչ արտասահմանում ընտրությունների վերջնական ավարտը։ 

Գերմանիայի կառավարությունը Մակրոնից սպասում է, որ նա նաեւ հետագայում կպահպանի Բեռլինի ու Փարիզի միջեւ տասնամյակներ տեւող բարեկամությունը։ Հենց դրանով է բացատրվում այն ուշադրությունը, որով Գերմանիայի իշխանությունները հետեւում են Ֆրասնիայի ընտրությունների ընթացքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ