News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուստեր քաղաքում  կազմակերպված միջոցառմանը թուրքեր են մասնակցել։

Լրագրող Բուրչին Գերչեկի խոսքով «Մենք պարտավոր ենք առերեսվել մեր անցյալին»։ «Իհարկե արդարադատության համար արդեն ուշ է, բայց համենայն դեպս ճանաչումը, պաշտոնական ներողությունն ու Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ որոշակի քայլերը այդ ուղղությամբ դրական քայլեր կլինեին»,- նշել է նա Վուստերի հայկական մշակութային կենտրոնում իր ելույթի ժամանակ։

Քրիստոնյա Էմրե Չան Դաղլիօղլուն՝ Անթակիայից,  համարում է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում։ «Ես նույնպես ժխտման մի մասն եմ։ Որպես Թուրքիայի քաղաքացի՝ ես արտոնություններ ունեմ գտնվել Թուրքիայում, ի տարբերություն այն հայերի կամ հույների, որոնք սպանվել կամ արտաքսվել են Թուրքիայից։ Ահա թե ինչու ես մտածում եմ, որ ես պետք է ներողություն խնդրեմ»,- ասել է նա։

Վուստերի հայկական համայնքը ձեւավորվել է 19-րդ դարի 90-ականներին։ Սուրբ Փրկչի հայկական եկեղեցին առաջին հայկական եկեղեցին է, որը կառուցվել է Արեւմտյան կիսագնդում։ ՀԻմա համայնքում մոտ 5 հազար մարդ կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ