News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի վերջին շաբաթը՝ ապրիլի 23-ից մինչեւ 30-ը հայտարարել է Հոլոքոսթի զոհերի հիշատակի շաբաթ։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ապրիլի 24-ին։

«Յոմ խա Շոա՝ Հոլոքոսթի մասին հիշատակի օր, ու այս Հիշատակի շաբաթվա ընթացքում մենք հարգելու ենք Հոլոքոսթի ու նացիստների հետապնդումների զոհերի հիշատակը։

Մենք մեր երախտիքն ենք հայտնում այն ազատագրողներին, ովքեր իրենց կյանքը վտանգելով փրկել են ուրիշների կյանքը, ու մենք պարտավորվում ենք այլեւս երբեք չդառնալ նման չարագործությունների ականատես։

Մենք պետք է երբեք չմոռանանք։

Դրա համար էլ ես՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփս, խնդրում եմ ԱՄՆ ժողովրդին ապրիլի 23-ից մինչեւ ապրիլի 30-ը հարգել Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրերը ու նացիստական մահվան ճամբարներից ազատագրման հանդիսավոր տարեդարձը՝ համապատասխան ուսումնասիրությունների, աղոթքների միջոցով, նաեւ հարգել Հոլոքոսթի ու նացիստական հետապնդումների զոհերի հիշատակը՝ քաղելով դասեր, որպեսզի դա այլեւս երբեք չկրկնի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ