News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ես վստահ եմ, որ գալու է օրը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Այս մասին Բեռլինում` Գերմանիայի պատմության թանգարանում, Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ NEWS.am-ի թղթակցին ասել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:  

Բռնցքամարտիկը լավատես է Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչվելու հարցում եւ վստահ է, որ Թուրքիան ստիպված է լինելու ճանաչել Ցեղասպանությունը: «Հպարտ եմ, որ այսօր Բեռլինում նման միջոցառում է անցկացվում` ի հիշատակ անմեղ զոհերի: Հայ ազգը երբեք չի մոռանա կատարվածը եւ ի վերջո կհասնի նրան, որ Թուրքիան ու մյուս երկրները, որոնք դեռ չեն արել դա, ընդունեն Հայոց ցեղասպանության փաստը: Ես վստահ եմ, որ գալու է այդ օրը, որովհետեւ անհնար է անել մի բան եւ ձեւացնել, թե նման բան չի եղել»,- նշել է Աբրահամը:  

 Անդրադառնալով այդ հարցում Գերմանիայի ունեցած դերին` Արթուր Աբրահամը նշեց. «Գերմանիան Եվրոպայի ամենահզոր երկրներից մեկն է: Եթե այդ պետությունն այսօր ճանաչում է Ցեղասպանությունը, դա շատ մեծ շանս է, որ մյուս երկրներն էլ ճանաչեն եւ թուրքերին ստիպեն ճանաչել Ցեղասպանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ