News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Գերագույն դատարանը հրաժարվել է քննարկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության հայցը, որը փորձում է չեղարկել սույն թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքին։

Նշվում է, որ Գերագույն դատարանը ձայների մեծամասնությամբ հրաժարվել է քննարկել ԺՀԿ-ի հայցը՝ Բարձրագույն ընտրական խորհրդի իրավազորության ստուգման վերաբերյալ, որն ավելի վաղ հրաժարվել է չեղարկել ընտրության արդյունքները ընդդիմության  հարցմամբ։ Համաձայն Գերագույն դատարանի որոշման՝ Բարձրագույն ընտրական խորհրդի որոշման գնահատականն իր իրավասության մեջ չի մտնում։

Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի ժամանակ հաղթել  են սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները՝ ստանալով ձայների 51․3 տոկոսը։ Մասնակցությունը կազմել է 86 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ