ԵԽԽՎ-ն, ձայների բացարձակ մեծամասնությամբ, որոշում է կայացրել Թուրքիային վերադարձնել իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը, կապված այդ երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի հետ։ Վեհաժողովը որոշել է վերականգնել մոնիթորինգը, որը դադարեցվել է 2004 թվականին։
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ մինչ քվեարկության սկսվելը Թուրքիան սպառնացել է միջոցներ ձեռնարկել փաստաթուղթն ընդունելու դեպքում՝ ընդհուպ Վեհաժողովում անդամակցության դադարեցումը. «Թուրքիա- Եվրոպա սուր հակամարտության եւս մեկ ռաունդ երաշխավորված է»,-նշել է նա: