News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տարերային աղետի հետեւանքների վերկանգնման հարցերով նախարար Մասահիրո Իմամուրան հրաժարական է ներկայացրել Ճապոնիայի վարչապետին, որն ընդունվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երեքշաբթի հանդես գալով միջոցառման ժամանակ՝ նախարարը 2011 թվականին ցունամիից տուժածների հասցեին ոչ միանշանակ արտահայտություն է թույլ տվել: Նա ասել է, որ 2011-ին աղետի վնասի չափը գնահատվել է 25 տրիլիոն իեն (մոտ 227 մլրդ դոլար):

Միաժամանակ, նա ավելացրել է, որ «լավ է, որ դա տեղի է ունեցել Տոհոկուում, քանի որ մայրաքաղաքին մոտ վնասի չափերը հսկայական կլինեին»: Սա տարակուսանք է առաջացրել հանրության եւ ընդդիմության շրջանում եւ դիտվել որպես անփույթ վերաբերմունք աղետից տուժած եւ մոտ 20 հազար զոհ ունեցած շրջանի բնակչության նկատմամբ:

Նախարարից հետո ելույթ ունենալով՝ վարչապետ Սինդզո Աբեն ներողություն է խնդրել Իմամուրայի խոսքերի համար, «որոնք կարող էին վիրավորել Տոհոկուի բնակիչներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ