News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավը վտանգավոր հեռավորության վրա է գտնվել իրանական «արագընթաց նավից»: Fox News-ը, վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների, հաղորդում է, որ իրանական նավը մոտ 1 կմ հեռավորությամբ է գտնվել USS Mahan ռազմանավից:

Նրանք ասել են, որ Mahan-ը փոխել է ուղղությունը՝ իրանական ռազմանավի հետ բախումից խուսափելու համար: Ռազմանավը վտանգի ազդանշան է տվել, ազդանշանային հրթիռ արձակել եւ նախապատրաստել սպառազինությունը: Իրանական նավն ազդանշան չի տվել:

Հունվարին USS Mahan-ն Օրմուզի նեղուցում նախազգուշական կրակ էր բացել իրանական ռազմանավի ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ