News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բռնապետ Կիմ Չեն Ընի կողմից կառավարվող երկիրը կախման մեջ է գտնվում Չինաստանի հետ առեւտրից, որի շրջանառությունը վերջերս  ավելի էր աճել, հայտնում է Die Welt–ը։ Հիմա Փհենյանում սպառվում է բենզինը, հարց է առաջանում՝ արդյո՞ք Պեկինը կդադարեցնի մատակարարումները։

Ավտոլցակայանները այսօրվա դրությամբ այլեւս բենզին չեն ստանում, գրում է պեկինյան Global Times թերթը։ Ամերիկյան AP տեղեկատվական գործակալությունը արձանագրում է, որ վառելիքի գները աճել են 70 տոկոսով՝ 70-80 ցենտից մինչեւ 1․25 դոլար մեկ լիտրի համար։

«Կիմ Չեն Ընի ռեժիմը,- գրում է հեղինակը,- պատրաստվում է նոր պատժամիջոցների։ ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի բանակցողները, որոնք ներկայացնում են իրենց երկրները Հյուսիսային Կորեայի հետ դեռ 2009-ից սառեցված բազմակողմանի բանակցություններում, Փհենյանից պահանջել են հրաժարվել միջուկային ու հրթիռային ծրագրերից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ ԱԽ-ից պահանջում է ավելի խիստ քայլեր ընդունել Փհենյանի դեմ։ Կիմ Չեն Ընին սպառնում է ճնշում նաեւ հարեւան Չինաստանի, վաղեմի դաշնակցի կողմից։

Global Times-ը անթաքույց նախազգուշացնում է, որ Չինաստանը կփակի նավթի փականը․  «Եթե Հյուսիսային Կորեան իրականացնի վեցերորդ միջուկային փորձարկումը՝ Պեկինը կաջակցի ՄԱԿ-ի ավելի կոշտ միջոցառումները, այդ թվում նավթային էմբարգոն»։ Չինաստանի կառավարությւոնից պահանջում են ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնել Փհենյանի հարցում։  Բանն այն է, պարզաբանում է նա, որ Հյուսիսային Կորեան հիմնականում Չինաստանից է ստանում վառելիք ։

«2015-ին Հյուսիսային Կորեան Չինաստանից ներմուծել է 525 հազար տոննա հում նավթ։ Բացի դրանից Փհենյանը ստացել է 218 տոննա զտված նավթ ու բենզին՝ վեց անգամ շատ, քան Ռուսաստանից։ North Korean Economy Watch մասնագիտացված ինտերնետային ռեսուրսի տվյալներով երկրում կան մոտ 240 հազար մարդատար մեքենաներ՝ բոլորը չինական արտադրության»,- ասվում է հոդվածում։

Հյուսիսային Կորեայի միջազգային առեւտրի շրջանառությունը 2016-ին աճել է մինչեւ 6մլրդ դոլար նիշի։ Դրանից 5․5 մլրդ դոլարը, այսինքն 91․5 տոկոսը, բաժին է հասնում Չինաստանի հետ առեւտրին։ «Ստացվում է , Կիմը ամբողջովին կախված է Չինաստանի հետ առեւտրից։ Հնդկաստանին, որի հետ շրջանառությունը կազմում է 140 մլն դոլար, հետեւում է Ռուսաստանը՝ Փհենյանի վաղեմի դաշնակիցը՝ 76 մլն դոլար շրջանառությամբ»,- գրում է հոդվածագիրը։

«Լինելով խոշորագույն առեւտրային գործընկեր ու էներգառեսուրսների մատակարար՝ Պեկինը իր ձեռքերում է կենտրոնացրել Փհենյանի վրա տնտեսական ճնշման բոլոր լծակները։ Պեկինը 2006-ից սկսած, երբ Փհենյանը առաջին անգամ խախտեց համապատասխան բանաձեւը, իրականացնելով առաջին միջուկային փորձարկումը, աջակցում է ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները։ Այդուհանդերձ, Չինաստանի ու Փհենյանի միջեւ առեւտուրը շարունակում է բարգավաճել,- նշում է հեղինակը,- Ու միայն 2017-ի սկզբին Պեկինը կարծես սկսել է իրականացնել իր պատժամիջոցային խոստումները»։

«Այս տարվա փետրվարին Չինաստանը մինչեւ 2017 թ վերջ դադարեցրել է անտրացիտի ներմուծումը Հյուսիսային Կորեայից ։ Ապրիլի 7-ին մաքսային ծառայությունները պահանջել են, որ բոլոր հյուսիսկորեական բեռնանավերը, որոնք գտնվում են չինական նավահանգիստներում ու դեռ բեռնաթափված չեն, հետ վերադարձվեն։ Դա տեղի է ունեցել այն օրը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել է Փհենյանի հետագա սպառազինմանը խոչընդոտելու մասին»,- ասվումէ հոդվածում։

Բացի դրանից, գրում է հեղինակը, Պեկինն արգելել է պաշտոնական տուրերը դեպի Հյուսիսային Կորեա, իսկ հիմա Փհենյանի վրա ճնշում գործադրելու ու նրան բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար մտադիր է դադարեցնել նաեւ նավթի ու բենզինի մատակարարումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ