News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը սկսել է Հունգարիային տուգանելու գործընթացը՝ բարձրագույն կրթության մասին նոր օրենքի հետ կապված։ 

«Մենք հունգարական կառավարությանը նամակ ենք հղել մանրակրկիտ ստուգում սկսելու մասին պաշտոնական ծանուցմամբ», - հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։ Նման ստուգումը բարդ գործընթացի առաջին փուլն է, որը կարող է մի քանի տարի տեւել։ Այս մասին գրում է DW-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

Դոմբրովսկիսի խոսքով՝ Բրյուսելի այս որոշումը հիմնվում է Հունգարիայում իրադրության նախնական իրավական գնահատականի վրա՝ կապված ԵՄ չափանիշների խախտման հետ, որը կարգավորում է գործնական ձեռնարկությունների հիմնվելու ու ծառայություններ մատուցելու ազատությունը։ Քննադատների կարծիքով՝ Հունգարիայում բուհերի մասին նոր օրենքը նպատակաուղղված է Կենտրոնական եվրոպական համալսարանի չեզոքացմանը, որը հիմնել է ամերիկացի մարդասեր Ջորջ Սորոսը։ Հունգարիայի կառավարության կարծիքով՝ այդ բուհը «քարոզում է շատ  բաց ու լիբերալ հասարակություն»։

Համապատասխան նոր օրենքների՝ օտարերկրյա համալսարանները, բացի Հունգարիայի մասնաճյուղից, պետք է ունենան բաժին իրենց երկրում։ Այսպիսով, վերոնշյալ համալսարանն ապօրինի է, քանի որ դրա միակ բաժինը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ