News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ Գլխավոր դատախազությունն «անցանկալի կազմակերպություն» է ճանաչել Միխայիլ Խոդորովսկու «Բաց Ռուսաստան»-ն ու Ժամանակակից Ռուսաստանի ինստիտուտը, ոը գլխավորում է նրա որդին՝ Պավելը։ Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ վկայակոչելով գերատեսչության կայքին։ 

«Նրանց գործունեությունն ուղղված է բողոքի ակցիաների ոգեշնչմանն ու ներքաղաքական իրադրության ապակայունացմանը, ինչը սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կառույցի հիմքին ու պետության անվտանգությանը», — ասվել է Գլխավոր դատախազության մամուլի ասուլիսում։

Գերատեսչության կարծիքով՝ «կազմակերպությունները հատուկ ծրագրեր ու նախագծեր են իրականացնում՝ Ռուսաստանում ընթացող ընտրություններն չհավատարմագրելու» եւ «դրանց արդյունքներն ապօրինի ճանաչելու նպատակով»։

Հաղորդման մեջ հիշատակված են «Բաց Ռուսաստան անվամբ» երկու կազմակերպություն, այդ թվում՝ հասարակական ցանցային շարժումը։ Երկու կազմակերպություններն էլ գրանցված են Մեծ Բրիտանիայում։ Իսկ Պավել Խոդորովսկու ինստիտուտը գրանցված է ԱՄՆ-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ