News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանի ՊՆ-ում հայտնել են բանակի թվաքանակը՝ հասցնելով 200 հազար մարդու, այդ թվում 130 հազար պրոֆեսիոնալ զինվոր։ Այս մասին Rzeczpospolita պարբերականին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարարի տեղակալ Միխալ Դվորչիկը։ Նա նշել է, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է բարեփոխել բանակին պատրաստելու ու զորակոչի համակարգը, հայտնում է Լեհաստանի ռադիոն։

Փոխնախարարը հայտնել է այն մասին, որ այդ նպատակով ՊՆ-ն ուզում է յուրաքանչյուր վարչական շրջանում կադետական դասընթացներ բացել։ ՊՆ փոխնախարարը շեշտել է, որ գերատեսչությունն ուզում է այնպես անել, որ «դպրոցների շրջանավարտները, որոնք ունեն կադետական դասընթացների աստիճաններ, մուտք ունենան ռազմական ծառայություն, իսկ եթե նրանք հետագա կրթության համար այլ ուղի ընտրեն, կարող են մասնակցել հրաձգարանում երկշաբաթյա վարժություններին»։ Դվորչիկը նշել է, որ այս տարվա սեպտեմբերին մեկնարկելու է կադետական դասընթացների ստեղծման պիլոտային նախագիծը, որին մասնակցելու են ամբողջ Լեհաստանից 50 դպրոցներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեվիչն ասել էր, որ երկու տարվա ընթացքում լեհական բանակի թվաքանակը կգերազանցի 150 հազարը։ Նրա խոսքով բանակի թվաքանակի ավելացումը տեղի է ունենալու երկրում ձեւավորվող Տարածքային պաշտպանության զորքերի հաշվին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ