News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է ճնշել Փհենյանին կոշտ պատժամիջոցների ու դիվանագիտական ալիքների միջոցով։ Սակայն Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն ու իր դաշնակիցներին։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսի, ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոաթսի ու շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանդրոֆի համատեղ հայտարարության մեջ։

«Նախագահի դիրքորոշումն այն է, որ միջուկային ու բալիստիկ հրթիռների ապամոնտաժման հարցում  պետք է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա տնտեսական պատժամիջոցների ու դիվանագիտական քայլերի միջոցով՝ մեր դաշնակիցների ու տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ»,- նշվում է սենատորների հետ Հյուսիսային Կորեայի հարցով հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ։

Նշում են, որ ԱՄՆ-ն աշխատում է դաշնակիցների հետ՝ Փհենյանի վրա ճնշումն ավելացնելու ուղղությամբ, որպեսզի համոզեն ռեժիմին մեղմել իրավիճակի լարվածությունը ու վերադառնալ երկխոսության։ Նշում են նաեւ, որ ԱՄՆ-ն ձգտում է «խաղաղ ապամիջուկայնացման»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ