Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ծրագրվում է ճշգրտել ղարաբաղյան կարգավորման առավել խնդրահարույց հարցերը ու կողմնորոշվել բանակցային գործընթացի հետագա ուղղությունների հարցում։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Մոսկվայում ապրիլի 28-ին անցնելու է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ ղարաբաղյան կարգավորման հարցով։ «Որոշակի փուլում նախարարներին կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ու ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչը»։