News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վենեսուելան հայտնել է, որ դուրս է գալիս Ամերիկյան պետությունների կազմակերպությունից։ Կարակասում հայտնել են, որ այս քայլը պատասխան է Վաշինգտոնի կողմից աջակցվող արշավին՝ երկրի իշխող Սոցիալիստական կուսակցության, նաեւ Վենեսուելայի ինքնիշխանության դեմ։

«Նախագահ Նիկոլաս Մադուրոյի կարգադրությամբ վաղը մենք կներկայացնենք նամակ՝ ԱՊԿ-ից դուրս գալու մասին ու կսկսենք գործընթաց, որը կտեւի 24 ամիս»,- հայտնել է արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը։

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՊԿ-ն որոշել է արտգործնախարարների մակարդակով արտակարգ նիստ գումարել՝ Վենեսուելայում ստեղծված իրավիճակի քննարկելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ