News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը գնահատել է «Ազգային ճակատ» կուսակցության ֆիկտիվ աշխատատեղերի հետեւանքով կրած վնասը , որը կազմել է երեք միլիոնով ավելի, քան առաջ էին հայտնել, փոխանցում է RFI–ն։

Ֆրանս փրես գործակալությունը հայտնել է, որ ըստ նոր տարրերի, որոնք հայտնվել են քննության դոսյեում, Եվրախորհրդարանի բյուջեին պատճառած վնասը կազմում է 4 978 122 եվրո։ Մարին Լը Պենը ու «ազգային ճակատի» մյուս պատգամավորները վարձել էին խորհրդարանական օգնականների, որոնց աշխատավարձերը վճարվել են խորհրդարանի բյուջեից։ Ընդ որում այդ աշխատատեղերը ֆիկտիվ են եղել։

Ավելի վաղ, 2015-ին, Եվրախորհրդարանը գնահատել էր վնասը 1․9 մլն եվրո։ Նոր «վերագնահատականը» կատարվել է 2017-ի ապրիլի 21-ին։ Կասկածի տակ են հայտնվել Ազգային ճակատից 17 եվրախորհրդարանականներ, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է մի քանի օգնական։ Հիմա քննության տակ է Մարին Լը Պենի երկու օգնականները , այդ թվում նրա կաբինետի տնօրենը։ Մարտին Եվրախորհրդարանը խնդրել էր Մարին Լը Պենին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ նա հրաժարվում էր հայտնվել քննության հարցաքննությանը, որտեղ նրան կարող էին մեղադրանքներ առաջադրել։ Ֆրանս փրեսը հայտնում է, որ այդ խնդրանքը չի քննարկվի մինչեւ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը անցնելու է մայիսի 7-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ