News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հարյուրավոր ցուցարարներ գրոհով գրավել են խորհրդարանը: Նախկին վարչապետ Նիկոլա Գրուեւսկու կողմնակիցները ներխուժել են շենք այն բանից հետո, երբ իշխող կոալիցիան խորհրդարանի խոսնակ է ընտրել ալբանացի Թալաթ Հաֆերիին:

DW-ի հաղորդմամբ՝ ցուցարարներն ազգային օրհներգն են կատարել եւ նոր խորհրդարանական ընտրություններ պահանջել:

Գրոհի ընթացքում մի քանի պատգամավոր է տուժել: Ոստիկանությունը դուրս է մղել ցուցարարներին խորհրդարանի շենքից՝ պատգամավորներին տարհանելու համար:

Մակեդոնիայում քաղաքական ճգնաժամը սրվել է 2016 թվականի դեկտեմբերին, երբ խորհրդարանում ընտրություններում հաղթեց նակին վարչապետ Գրուեւսկու ազգային-պահպանողական կուսակցությունը, բայց պահպանողականները չկարողացան կոալացիա ձեւավորել:

Մինչդեռ խորհրդարանում 49 տեղ ստացած սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զաեւին հաջողվեց ալբանական փոքրամասնության շահերը ներկայացնող երեք կուսակցության աջակցությունը ստանալ՝ էթնիկ ալբանացիների իրավունքներն ընդլայնելու պահանջի հետ համաձայնության դիմաց: Նա նաեւ խոստացել է ալբաներենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ