News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ի բանակը «պատրաստ է անխնա հարված հասցնել Հարավային Կորեային՝ սադրանքի դեպքում»: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԿԺԴՀ՝ Կորեայի խաղաղ միավորման հարցերով կոմիտեի նախագահը, ով համակարգում է Հյուսիսի եւ Հարավի միջեւ հարաբերությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԿԺԴՀ բանակն անխնա հարված կհասցնի Հարավային Կորեային, եթե խամաճիկային ռեժիմը համարձակվի իր ամերիկացի տիրոջ հետ սադրանքի դիմել»,- ասված է հայտարարության մեջ:

Կոմիտեն քննադատել է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Հվան Գյո Անային, որը «համառորեն առճակատման կոչ է անում Հյուսիսի հայրենակիցների հետ եւ հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքի ամրապնդման օգտին»:

Ըստ կոմիտեի նախագահի՝ «անգամ Վաշինգտոնին է հավասարակշռությունից հանում ԿԺԴՀ-ի հարվածակին միջուկային ուժերի աճող հզորությունը»: Ուստի Փհենյանում «ծիծաղելի են համարում հարավկորեական ռեժիմի՝ հակադարձ հարվածի մասին դատողությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ