News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ մայիսի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքային այցով Ռուսաստան կժամանի։

«Սոչիում կայանալիք բանակցություների ընթացքում առաջնորդները կարծիքներ կփոխանակեն ռուս-թուրքական հարաբերությունների շուրջ, այդ թվում՝ պայմանավորվածությունների ենթատեքստում, որոնք ձեռք են բերվել մարտի 10-ին Մոսկվայում՝բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստի ժամանակ։ Ենթադրվում է նաեւ քննարկել տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ, նախեւառաջ ահաբեկչության համատեղ պայքարի եւ սիրիական ճգնաժամի վերաբերյալ», - ասվում է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ