News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Այս ամիս, շրջելով Հարավ- արեւելյան Եվրոպայի յոթ երկրներում, ես կանգ առա Սարաեւոյում։ Ես կանգնած էի Լատինական կամրջի մոտ՝ այն փողոցի անկյունում, որը փոխել էր աշխարհի պատմությունը, երբ մարդասպանի փամփուշտը դիպել էր դուքս Ֆրանց Ֆերդինանդին ու սկիզբ դրել բռնությունների ու պատերազմների շրջանին, որոնք շարունակվել էին 20-րդ դարի առաջին կեսին ու նորից կլանել Հարավ –արեւելյան Եվրոպան դարի վերջին տասնամյակին»,- գրում է սենատոր Ջոն Մաքքեյնը The Washington Post թերթի համար իր հոդվածում։

«Հարավ- արեւելյան Եվրոպան նորից մարտահրավերների առաջ է կանգնած։ Ու ԱՄՆ-ն պետք է այդ հարցին ավելի մեշ ուշադրություն դարձնի»,- համարում է ամերիկացի սենատորը։

«Տնտեսական աճը տարածաշրջանի մեծ մասում բավարար չէր երիտասարդներին նոր կյանքի հնարավորություն տալու համար, որը լի կլիներ իմաստով ու ինքնաիրացման հնարավորությամբ իրենց հայրենի երկրներում։ Ուռճացված պետական ընկերությունները, բյուրոկրատիան ու համատարած կոռուպցիան հաճախ են խոչընդոտում այս տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը»,- ասվում է հոդվածում։

«Աճում է քաղաքական լարվածությունը»,- նշում է Մաքքեյնը, օրինակ բերելով Մակեդոնիայում, Ալբանիայում, Բոսնիայում ու Հրեցոգովինայում եւ Կոսովոյում տիրող անկայուն իրավիճակը

Վերջերս այս տարածաշրջանից հարյուրավոր զինյալներ են միացել ԻՊ-ին Սիրիայում ու Իրաքում, գրում է Մաքքեյնը՝ նախազգուշացնելով նրանց վերադարձի վտանգավորության մասին։

«Թերեւս ամենամտահոգիչը Ռուսաստանի ուժգնացող փորձերն են՝ իր կործանարար ազդեցությունը հաստատել այստեղ ու պետություններին թույլ չտալ ընտրել իրենց ապագան»,- վստահեցնում է Մաքքեյնը։ Դրա ամենադրամատիկ օրինակը Չեռնոգորիայում Ռուսաստանի աջակցությամբ հեղաշրջման փորձն էր, որի նպատակն էր խոչընդոտել ՆԱՏՕ-ին նրա անդամակցությանը, գրում է նա։

«Իսկ ի՞նչ կարող ենք մենք հիմա անել»,- հարցնումէ սենատորը։

Նախ ԱՄՆ-ն պետք է ուժեղացնի իր ներկայությունը; «Հենց դրա համար էլ այդքան կարեւոր են ամերիկացի բարձրաստիան չինովնիկների հաճախակի այցելությունները տարածաշրջան ու մշտական համագործակցությունը»։

«Երկրորդ՝ ԱՄՆ-ն պետք է շարունակի աջակցել Հարավ- արեւելյան երկրներին՝ եվրոատլանտյան համայնքին ինտեգրվելու նրանց ձգտումներում»,- համարում է նա։

Եվ վերջապես, ԱՄՆ-ն պետք է պաշտպանի Հարավ-արեւելյան Եվրոպայի յուրաքանչյուր պետության իրավունքը՝ ընտրել իր ապագան, արտաքին ազդեցությունից ազատ, ամփոփում է ՄԱքքեյնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ