News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հասարակական կարծիքի ուսումնասիրության «Լեւադա կենտրոն» կազմակերպությունը հրապարակել է տվյալներ ԱՊՀ երկրներից եկած միգրանտների նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքի մասին։

Այն հարցին «Ինչպե՞ս եք վերաբերվում Անդրկովկասից՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից եկած աշխատանքային միգրանտներին» հարցման մասնակիցների 10 տոկոսը պատասխանել է «լավ, կարեկցում եմ նրանց», 51 տոկոսը՝ «հանդուրժողական, չեզոք», 34 տոկոսը՝ «վատ»։ 10 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Ընդ որում հայ միգրանտներից ավելի վատ ռուսաստանցիները վերաբերում են Միջին Ասիայից եկած միգրանտներին, նրանց կարեկցում է 10 տոկոսը, 48 տոկոսը հազիվ հանդուրժում է, 38 տոկոսը վատ է վերաբերվում։

Իսկ հայ միգրանտներից լավ ռուսաստանցիները վերաբերվում են Ուկրաինայից ու Բելառուսից եկածներին։ Համապատասխանաբար 52 ու 57 տոկոսը «չեզոք» է վերաբերվում նրանց, իսկ 19 ու 13 տոկոսը՝ վատ։ Այդ երկրների միգրանտներին կարեկցում է 25 տոկոսը։

Ընդհանուր առմամբ 67 տոկոսը կառավարությանը կոչ է անում սահմանափակել աշխատանքային միգրանտների մուտքը երկիր։ Իսկ 19 տոկոսը , հակառակը, կողմ է, որ Ռուսաստանում միգրանտներ աշխատեն։

Ըստ ռուսաստանցիների 32 տոկոսի՝ միգրանտները, որպես կանոն, «քիչ կրթված մարդիկ են, որոնք միայն որակավորում չպահանջող աշխատանք կարող են անել», 28 տոկոսը համարում է, որ նրանք «դժբախտ մարդիկ են, որոնք ստիպված են հաղթահարել շատ զրկանքներ ու դժվարություններ» ՄԻաժամանակ 26 տոկոսը միգրանտներին համարում է «աշխատասեր մարդիկ», եւս 25 տոկոսը «կերակրողներ, որոնք հոգ են տանում իրենց ընտանիքների մասին»։

Հարցումն իրականացվել է փետրվարի 17-20-ը 1600 մարդու մասնակցությամբ Ռուսաստանի 48 ռեգիոնների 137 բնակավայրերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ