News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետական քարտուղար Ռեքս Թիլերսոնը առաջարկել է կրճատել արրտաքին քաղաքականության գերատեսչության 2300 աշխատակիցների՝ հանուն բյուջեի օպտիմիզացման, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թիլերսոնի խոսքով այդ քայլով հնարավոր կլինի տնտեսել գերատեսչության բյուջեի մեկ քառորդը՝ 26 տոկոսը։ Առաջարկը ներառում է նոր, վերջերս աշխատանքի ընդունված դիվանագետների կրճատում։ Հայտնում են, որ կրճատման ենթակա դիվանագետների թիվը կկազմի պետդեպարտամենտի 75 հազար աշխատակիցների մոտ 3 տոկոսը։

Մինչ այդ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել էր 2018-ի բյուջեի նախագիծը, որտեղ նախաեսված է պետդեպարտամենտի ծախսերի կրճատում 28 տոկոսով՝ ՊՆ-ի ծախսերի 10 տոկոսի չափով միաժամանակյա ավելացումով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ