Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ կործանված ԱՆ-26 օդանավը ռազմական էր: Այս մասին գրում է AP-ն:
Կուբայի ՊՆ-ի հայտարարության համաձայն՝ ԱՆ-26 օդանավը Հավանայի մերձակայքի Պլայա Բարակոա օդանավակայանից թռիչքն իրականացրել է առավոտյան 6:38-ին եւ Կանդելարիա քաղաքից 65 կմ հեռավորությամբ բախվել ժայռին: Օդանավում 8 մարդ է եղել, բոլորն էլ զոհվել են:
Զինվորական աղբյուրների փոխանցմամբ՝ հատուկ հանձնաժողովը հետաքննում է միջադեպը: