News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իր նախագահության 100-րդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խախտել է 100-ամյա ավանդույթը։ ԱՄՆ նախագահը, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ, քննադատել է ամերիկյան «կեղծ լրատվամիջոցները» եւ մեղադրել նրանց ֆեյքեր ստեղծելու մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թրամփը հայտարարել է, որ եթե լրատվամիջոցների աշխատանքը ազնիվ լինելն ու ճշմարտությունն ասելն է, ապա նրանք արժանի են «երկու» գնահատականի։

Նա հավելել է, որ Վաշինգթոնում ընթրիքի ժամանակ լրագրողները ծուղակում են հայտնվելու, եւ կանխատեսել, որ միջոցառումը «շատ-շատ ձանձրալի» է լինելու։

Նախագահն իր պաշտոնավարման 100-րդ օրը նախընտրել է հանդիպման գնալ իր կողմնակիցների հետ Փենսիլվանիայում։ Իսկ ահա Սպիտակ Տանը Թղթակիցների ասոցիացիայի հետ ամենամյա ընթրիքին Թրամփը չի ներկայացել։

Թղթակիցների ասոցիացիան ստեղծվել է ավելի քան 100 տարի առաջ՝ 1914-ին եւ 1921 թվականից ի վեր ավանդական ամենամյա ընթրիքին ներկա են եղել երկրի նախագահները։ Թրամփը խախտել է այդ ավանդույթը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ