News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում ապրիլի 23-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում նախագահի պաշտոնի համար պայքարը կշարունակեն «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը (24,01 տոկոս) եւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը (21,30 տոկոս)։ Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին։

Երկրի Սահմանադրական խորհուրդը, որը հաստատում է ընտրությունների արդյունքները, որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Սենա դեպարտամենտի Լուան Վիլգրյուի Ֆոնտեն փոքր կոմունայի եւ Փարիզից հարավ-արեւելք ընկած Մարնա բնակավայրի բնակիչների քվեները։ Այդ ավանում բնակվում է 500 մարդ, որոնց մեծ մասը քվեարկել է Մարին Լը Պենի օգտին։

Նման որոշման պաշտոնական հիմնավորումն այն է, որ քաղաքապետը, ով նաեւ տեղի ընտրական հանձնաժողովի ղեկավարի պարտականությունները կատարողն է, պրեֆեկտուրա չի ներկայացրել քվեարկության ամփոփիչ արձանագրությունը, քանի որ այն կնքված չի եղել։

Քաղաքապետարանն արդեն պաշտոնապես ներողություն է խնդրել բնակիչներից նման սխալի համար, սակայն ընտրողները դժգոհություն են հայտնում, որ իրենց ձայնը չի հաշվարկվել եւ ապշած են, թե ինչպես ընտրական հանձնաժողովը կարող էր նման բան թույլ տալ։

Սոցիոլոգիական հարցումների համաձայն, Մակրոնը կարող է հաղթել ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ընտրողների 60 տոկոսի աջակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ