News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի վարչապետ է դարձել Հավրի քաղաքապետ, աջակողմյան «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչ Էդուար Ֆիլիպը։ Այս մասին երկուշաբթի, մայիսի 15-ին հայտարարել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսի Կոլերը։ Այս տեղեկությունը ֆրանսիական լրատվամիջոցներում սկսել էր շրջանառվել դեռ անցյալ շաբաթ, հաղորդում է RFI –ն։

Երկուշաբթի առավոտյան Էմանուել Մաքրոնի «Առաջ, Հանրապետություն» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Բենժամին Գրիվոն Europe 1 ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ֆիլիպը «նրանցից մեկն է, որ հարմար է այդ պաշտոնին»։ Գրիվոյի խոսքով՝ Էդուար ֆիլիպն ունի «խորհրդարանական փորձ, անհրաժեշտ հատկանիշներ»։  Բենժամեն Գրիվոն նաեւ նշել է, որ Էմանուել Մաքրոնն ու Էդուար Ֆիլիպը «լավ ծանոթ են եւ միմյանց մեջ գնահատում են ազնվությունն ու հստակությունը»։

46-ամյա Էդուար Ֆիլիպն իր քաղաքական կարիերան սկսել է Սոցիալիստական կուսակցության շարքերում, սակայն հետո հարել է աջակողմյաններին։

.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ