Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են երկրի էներգետիկայի եւ կրթության նախարարությունների 85 աշխատակիցների։ Reuters –ի փոխանցմամբ՝ պատճառը նույնն է։ Նրանց կասկածում են Ֆեթուլլահ Գյուլնեի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, որին էլ, իր հերթին, թուրքական իշխանությունները մեղադրում են անցյալ տարվա հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։
Գործակալությունը նշում է, որ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով Թուրքիայում այժմ մոտ 50 հազար մարդ է ձերբակալվել։
Նախօրեին դատարանը կալանավորել է Cumhuriyet պարբերականի առցանց տարբերակի խմբագիր Օղուզ Գյուվենին՝ ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով։