News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերին մեղադրում են վկային՝ Էդուրադ Կունյային կաշառելու փորձի մեջ։ Վերջինը խորհրդարանի ստորին պալատի նախկին խոսնակն է եւ պետության նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի կազմակերպիչը։ Globo հեռուստաալիքը հայտնել է, որ JBS ընկերության սեփականատերեր Բատիստա եղբայրները Դաշնային գերագույն դատարան են փոխանցել տեսագրությունը, հաղորդում է Newsru-ն։

«Դուք պետք է թաքցնեք դա, հասկանալի՞ է»,- ասում է Թեմերը տեսագրությունում։ Տեսագրության մյուս հատվածում կարելի է տեսնել, թե ինչպես նախագահի խորհրդականներից մեկը՝ Ռոդրիգու Ռոշա Լոուրեսը, կլորիկ գումար է դնում պայուսակը։ Իսկ թե կոնկրետ ինչի մասին չպետք է հայտնի Կունյան, դեռ պարզ չէ, նշում է Reuters-ը։

Երբ տեսագրությունը հայտնվել է լրատվամիջոցներում, պատգամավորների մեծամասնությունը լքել է խորհրդարանն ու այդ մարմնի հերթական նիստն ընդհատվել է, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Թեմերը հերքում է մեղադրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ