News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են Ռուսաստանի իշխանություններին, մասնավորապես Չեչնիայի ղեկավարությանը՝ կոչ անելով դադարեցնել նույնասեռականների նկատմամբ հետապնդումները, ազատել կալանքի տակ գտնվողներին ու հետաքննել նման փաստերը։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի մայիսի 18-ի մամուլի հաղորդագրության մեջ։ Պատգամավորները նաեւ խնդրել են Եվրահանձնաժողովին, Եվրոպայի խորհրդին ու ԵՄ երկրներին աջակցել Ռուսաստանին այդ հետաքննության հարցում, փոխանցում է DW-ը։

Խորհրդարանականները հատուկ բանաձեւով իրենց մտահոգությունն են հայտնել նույնասեռականության մեջ կասկածվող մարդկանց ապօրինի ձերբակալությունների, կտտանքների ու նույնիսկ սպանությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ Նրանք նաեւ դատապարտել են չեչենական իշխանություններին, որոնք հերքել են իրենց տարածքում նույնասեռականների գոյությունը ու սադրել բռնություններ ԼԳԲՏ համայնքի անդամների նկատմամբ ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ