News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սենատոր Ջոն Մաքքեյնն ու Դիանա Ֆեյնշթեյնը կոչ են արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին պատժել թիկնապահներին՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ ցուցարարների վրա հարձակվելու համար։

Էրդողանում ուղղված նամակում սենատորները հայտնել են, որ նրա «թիկնապահների վարքագիծն անընդունելի է ու ցավոք արտահայտում է ձեր կառավարության վերաբերմունքը մամուլի, ազգային փոքրամասնությունների ու քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ», հայտնում է Washington Examiner-ը։

«Ձեր աշխատակիցների գործողությունները խախտում են սահմանադրությամբ երաշխավորված մամուլի ազատությունն ու հանրահավաքների ազատությունը, որոնցից օգտվում են բոլոր ամերիկացիները։ Ձեր աշխատակիցների կողմից այդ իրավունքների ակնհայտ խախտումը ամերիկյան հողի վրա վիրավորանք է այդ ազատությունների հանդեպ ու վատ է խոսում ձեր կառավարության մասին», ասվում է նամակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ