News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սկանդալ է հասունանում Բելառուսից եւ Ուկրաինայից Ադրբեջանին սպառազինության մատակարարումների շուրջ:

Բելառուսական լրատվամիջոցներին վկայակոչելով՝ haqqin.az-ը հայտնում է, որ նախօրեին սենսացիոն մանրամասներ են հայտնի դարձել Բելառուսից Ադրբեջան «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրների մատակարարումների մասին: Բելառուսական լրատվամիջոցների հետաքննության համաձայն՝ դեռեւս 2009 թվականին Բաքուն եւ Մինսկը պայմանագիր են կնքել, որի արժեքը եւ պայմանները երկար ժամանակ ռազմակոմերցիոն գաղտնիք էին: Պայմանագրի իրականացման մասին հայտնի է դարձել միայն 2013-ի ամռանը, երբ Բաքվում Ադրբեջանի ԶՈւ-ի 95-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ շարասյան հետ անցել է Բելառուսից ժամանակ առաջին «Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ն:

Ոչ պաշտոնապես հաղորդվում էր, որ Բելառուսը Ադրբեջանին այդպիսի 2 համալիր է մատակարարել (երկրորդը մատակարարվել է մինչեւ 2014-ի աշուն): Իրականում մատակարարվել էր առնվազն 4 համալիր, սակայն այդ մասին վերջերս է հայտնի դարձել, երբ Ուկրաինայում բռնկվել է կոռուպցիոն սկանդալը:

Ուկրաինական «Իսկրա» գիտաարտադրական համալիրի նախկին տնօրեն Իգոր Պրեսնյակի դեմ հարուցված քրեական գործի նյութերից հայտնի է դարձել, որ շրջակա իրադրությանը հետեւելու եւ օդային թիրախները հայտնաբերելու համար նախատեսված անշարժ ռադիոտեղորոշիչ կայանը ((ՌՏԿ) Ռուսաստանում արտադրվող «Կուպոլ-Մ1» ՌՏԿ-ի տիպի – խմբ.) խարդախները փոխարինել են շարժական եռակոորդինատային 80Կ6Մ ՌՏԿ-ով Մինսկի «Վոլատ» գործարանի անիվներով: Այս ՌՏԿ-ն «Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության» «Իսկրա» ձեռնարկության մշակումներից է: Ուկրաինական լրատվամիջոցներն այդ ժամանակ հայտնել էին «Իսկրայի» ճգնաժամային վիճակի, ղեկավարների մշտական փոփոխության եւ տասնյակ միլիոնավոր դոլարի վնասների մասին: «Բուկերի» արդիականացման մասին ադրբեջանա-բելառուսական նախագծին ուկրաինական կողմի մասնակցության վերաբերյալ «Իսկրայի» կայքում 2011-ի սեպտեմբերի սկզբին տեղեկություն է պահպանվել ձեռնարկություն «Տեխնոսոյուզպրոյեկտ» ԲԲԸ-ի (մտնում է Բելառուսի «Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի» մեջ) եւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների պատվիրակության  այցի մասին: Հյուրերին ցուցադրել են 80Կ6Մ ՌՏԿ-ի հնարավորությունները: Պատվիրակությունը անհրաժեշտ տեղեկություններ է ստացել եւ գոհունակություն հայտնել այցի արդյունքներից, որի մասին համապատասխան արձանագրություն է կազմվել, նշված էր կայքում:

Այն մասին, թե պատվերն ինչպես է կատարվել եւ որքան է արժեցել բելառուսական կողմի համար, սեփական հետաքննություն անցկացնելուց հետո, հետագայում հայտնել է Մինսկի «Բելառուսական պարտիզան» կայքը: Պարբերականի հրապարակումից հետեւում է, որ 2011-ի փետրվարին «Ուկրաինայի պաշտպանական արդյունաբեության» «Ցպեցտեխնոպրոյեկտը» «Իսկրայի» հետ № STE-4-55-Д/К-11 պայմանագիր է կնքել 4 հատ 80Կ6Մ ՌՏԿ-ի վաճառքի մասին՝ արտաքին տնտեսական պայմանագրեր ինքնուրույն կնքելու իրավունքով: «Իսկրան» պարտավորվել է արտադրել,  «Ցպեցտեխնոպրոյեկտը» արտադրանքի գնորդ գտնել: Արդյունքում՝ 2011-ի հունիսին «Ցպեցտեխնոպրոյեկտըի» եւ բելառուսական «Տեխնոսոյուզպրոյեկտ» ԲԲԸ-ի միջեւ կնքվել է №STE-4-43-K/КЕ-11 պյմանագիրը՝ 80Կ6Մ ՌՏԿ-ի 4 մոնտաժային համալիրների արտադրման եւ մատակարարման մասին, որոնք եւ պետք է մտնեին Ադրբեջանի համար «Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ի արդիականացված կազմի մեջ:

«Իսկրայի» արտադրանքը Ադրբեջան է մատակարարվել առանց Ուկրաինայի Փորձագիտական վերահսկողության պետական ծառայության թույլատրող փաստաթղթի: Ինչպես պնդում է «Բելառուսական պարտիզանը», պայմանագրի համաձայն՝ կայանները Բելառուս է մատակարարել «Ցպեցտեխնոպրոյեկտը»: Նշվում է, որ «Իսկրայի» արտադրած ՌՏԿ-ի 4 համալիրները «Ցպեցտեխնոպրոյեկտը» փոխանցել է «Տեխնոսոյուզպրոյեկտ» ԲԲԸ-ին 2012-ի օգոստոսին, 2013-ի ապրիլին եւ 2014-ի հունվարին: Պայմանագրի պայմանների համաձայն՝ արտադրողը պարտավորվում էր իրականացնել մեկնարկային կարգավորման աշխատանքները եւ 18 ամիս 80Կ6Մ ՌՏԿ-ի երաշխիքային սպասարկման ծառայություն մատուցել վերջնական սպառող երկրում: «Մասնագետներն առնվազ 14 անգամ ստիպված են եղել Բելառուս եւ Ադրբեջան մեկնել: Սա բավական հետաքրքրական է, քանի որ խոսքը միայն մեկնարկային կարգավորման եւ երաշխիքային աշխատանքների մասին չէր»,- նշված է տեքստում:

Դատելով Իգոր Պրեսնյակի գործով դատավճռից, որի պատճենը «Բելառուսական պարտիզանի» տրամադրության տակ է, ՌՏԿ-ի շահագործման ընթացքում բազմաթիվ անսարքություններ են հայտնաբերվել: «Թերություններն այնքան մեծաթիվ էին, որ բելառուս պատվիրատուն ուկրաինական արտադրանքի դեմ հայցապահանջ է ներկայացրել՝ ՌՏԿ-ն խոտան էր: Թերությունները վերացնելու համար «Իսկրայի» մասնագետները գործուղվել են Բելառուս: Սակայն երբ «Բուկ-ՄԲ»-երը հասել են ադրբեջանցի սպառողին, ապա այնտեղ եւս ՌՏԿ-ի խնդիրների պատճառով ԶՀՀ-ն չէին կարող մարտունակ համարել: Ուկրաինացիները ստիպված էին մի քանի անգամ Բաքու թռչել՝ 80Կ6Մ ՌՏԿ-ի №№ 12Բ01, 13Բ02, 14Բ03 եւ Պ0001 արտադրանքի խոտանը վերացնելու համար: Պրեսնյակի գործի նյութերում թերությունների վերացման համար կատարված աշխատանքների ցանկը մի քանի էջ է զբաղեցնում: Դրանց թվում են ծրագրային ապահովման եւ աշխատանքային տեղի մոնիտորների վերջնամշակումը, ոչ աշխատանքային բլոկների, բջիջների եւ մալուխների, շարքից դուրս եկած ռելեի եւ ռադիոտեխնիկական այլ մանրուքների, յուղի արտահոսքի սխալ տեղադրված ֆիլտրերի եւ այլնի փոխարինումը»,- նշված է կայքի նյութերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ