News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Եվրամիությանը մեղադրում է իր երկրին «աշխարհաքաղաքական աջակցություն» տրամադրելու մեջ՝ եվրոպամետ կառավարություններին Քիշնեւում իշխանության գլուխ պահելու համար:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Դոդոնը հայտարարել է, որ ԵՄ-ի պաշտոնյաներին՝ կոչ անելով սառեցնել Մոլդովայի համար նախատեսված 100 մլն եվրոյի օգնության փաթեթը: Նա նշել է, որ ողջունում է Քիշնեւին ֆինանսական օգնության տրամադրման հարցով քվեարկությունն առնվազն մեկ ամսով հետաձգելու մասին ԵՄ-ի որոշումը:

«Մոլդովան մեծ աջակցություն է ստանում արտասահմանյան գործընկերներից, եւ ես շնորհակալ եմ նրանց: Բայց հաճախ դա աշխարհաքաղաքական աջակցություն է, որը նախատեսված է ոչ թե Մոլդովայի քաղաքացիների կյանքի բարելավման, այլ կոռուպցիոն, օլիգարխիկ կառավարություններին իշխանության գլուխ պահելու համար»,- ասել է Դոդոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ