News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրիչ վարքագծի պատճառն այն է, որ նա «շոշափում է» թույլատրելիի կարմիր գիծը: Այս մասին հայտարարել է քաղաքագետ Կարինե Գեւորգյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Էրդողանի նյարդային գործությունները, մասնավորապես` Ինջիրլիք ավիաբազայի շուրջ վերջին իրադարձությունը:

«Էրդողանի սադրիչ գործողությունները բացատրվում են նրանով, որ նա ստուգում է տարածությունը` իր գործողությունների համար: Իսկ ժամանակակից աշխարհում հասկացությունները սահմանազատված են, նույնիսկ այնպիսինները, ինչպես մարդու իրավունքները: Եւ թույլատրելի սահմանները նույնպես գծված են», - նշել է քաղաքագետը:

«Այսինքն` փորձնական քյալ է արվում, իսկ փորձագիտական հանրությունը գլուխ է կոտրում` կարծելով, թե համակարգային գործողություն է: Կարծում եմ, որ դա արվում է աշխարհում իրադրությունը տեղաշարժելու համար: Եւ, դժբախտաբար, դեպի վատ կողմ», - նշել է Կարինե Գեւորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ