News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Լեսաստան կատարած իր այցելության ժամանակ կողմ է արտահայտվել օրենքի ու ժողովրդավարության գերակայությանը։ «Իրավական պետությունը ազատոթյան ու ժողովրդավարության երաշխավորն է»,- ասել է նա, փոխանցում է DW-ն։

Չխոսելով ուղղակիորեն երկրի աջ պահպանողական կառավարության մասին՝ Շթայնմայերը նախազգուշացրել է արվեստի ու գրականության վրա քաղաքական ճնշման անթույլատրելիության մասին։

Միաժամանակ Գերմանիայի նախագահ կողմը է արտահայտվել ԵՄ երկրների համագործակցությանը։ Շթայնմայերի խոսքով Լեհաստանը, որը նա համարում է Եվրոպայի միջուկ կազմող երկրներից մեկը, «անհրաժեշտ է եվրոպական ներկա ճգնաժամը հաղթահարելու համար»։

Շթայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Անջեյ Դուդան համաձայնել է, որ Եվրոպային սերտ համագործակցություն է անհրաժեշտ։ «Մենք պետք է միասին գործենք»,- նշել է Լեհաստանի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ