News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ծրագրում է 2017 թվականին սպառազինությունների նոր համակարգեր մատակարարել ՀԱՊԿ երկրներին, այդ թվում՝ ուղղաթիռներ եւ պաշտպանական համակարգեր։ Այս մասին Sputnik գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը։ 

«2017 թվականին Ռուսաստանը կշարունակի պաշտպանական արդյունաբերության մատակարարումները՝ համապատասխան վերոնշյալ պայմանագրերի (պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր Բելառուսի, Հայաստանի եւ Ղազախստանի հետ)։ Դա ներառում է նախեւառաջ ավիացիոն տեխնիկան, մասնավորապես՝ ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ զրահատեխնիկա», - ասել է Շուգաեւը։

Բացի այդ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի խոսքով՝ առաջիկա տարիներին ՀԱՊԿ-ը կարող է իրացնել արագ արձագանքման ուժերին անվճար զենք մատակարերելու ծրագիրը։ «Ռազմական տեխնիկայի ու արտադրանքի տեսակները որոշող ծրագիրը, ինչպես նաեւ կոնկրետ պետությանը մատակարարելու ժամկետները, նախապատրաստվել ու գրեթե համակարգվել են բոլոր երկրների հետ։ Սպասվում էր, որ այն ուժի մեջ կմտնի 2015-2016 թվականներին։ Այնպիսի խնդիրների պատճառով, ինչպես ճգնաժամն է, պատժամիջոցները եւ այլն, մենք որոշում ընդունեցինք դադարեցնել այդ ծրագրի իրականացումը, սակայն միայն անվերադարձ մատակարարումների հետ կապված», - ասել է Սեմերիկովը՝ հավելելով, որ ծրագրի իրացումը ամբողջությամբ հնարավոր է վերականգնել 2018-2019 թվականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ