News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը, որը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հասցեին, խղճահարություն է առաջացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հավանաբար՝ Մաքքեյնին քիչ են իրենց քաղաքական գործիչները, թույնն ավելի շատ է արտադրվում: Խղճահարությունից բացի՝ Մաքքեյնը վաղուց արդեն որեւէ այլ զգացողություն չի առաջացնում»,- ասել է Զախարովան:

Սենատորը Լավրովին «բանդիտի եւ մարդասպանի խամաճիկ» եւ Պուտինի «քարոզիչ» էր կոչել: Մաքքեյնը Ռուսաստանի նախագային մեղադրել է «Հալեպի հիվանդանոցների ուղղությամբ հարվածների համար ռուսական բարձր ճշգրտությամբ զենք կիրառելու մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ