News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Գերմանիան ու Ֆրանսիան մտադիր են արագացնել համաեվրոպական արժույթի միության ուժեղացմանն ուղղված որոշումների ընդունումը։ Հուլիսին երկու երկրների նախարարների խորհուրդների համատեղ նիստ է ծրագրված, իսկ մինչ այդ հատուկ աշխատախումբը պետք է որոշակի առաջարկներ ներկայացնի եվրոգոտու կայունացման մասին։ Այս մասին հայտնել են Գերմանիայի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարարներ Վոլֆանգ Շոյբլեն ու Բրյունո Լե Մերը մայիսի 22-ին Բեռլինում կայացած հանդիպումից հետո։

Փարիզն ու Բեռլինը կողմ են եվրոգոտու ինտեգրմանը «նոր դինամիկա» հաղորդելուն, հայտնել է Ֆրանսիայի նախարարը, ճշգրտելով, որ այդ ոլորտում դեռ շատ անելիքներ կան։

Շոյբլեն հայտնել է, որ մտադիր են ձեռնարկությունների ընդհանուր հարկային իրավունք ներդնել։

ԵՄ տնտեսական ու ֆինանսական հարցերով հանձնակատար Պյեր Մոսկովիսին ողջունել է գերմանա- ֆրանսիական նախաձեռնությունը։ Երկու եվրոպական խոշոր երկրների համագործակցությունը շատ կարեւոր է, բայց դրան պետք է ներգրավել նաեւ եվրոգոտու մյուս երկրներին, նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից…  
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
Ակնկալում եմ Հայաստանի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը…
Ամենաշատ