News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան ուզում է իր վետոյի իրավունքով հասնել նրան, որ Ավստրիան անորոշ ժամանակով չմասնակցի ՆԱՏՕ-ի բոլոր կարեւոր գործընկերային ծրագրերին, իսկ ավստրիացի զինվորներն այլեւս չկարողանան մասնակցել ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններին, գրում է Die Welt-ը։

Վետոյի համար առիթ են դարձել «Վիեննայի մշտական պահանջները՝ դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները ու նախագահ Էրդողանի հասցեին ավստրիացի քաղաքական գործիչների քննադատությունները», ասվում է հոդվածում։ Վերջնական որոշումը, որոշ աղբյուրների խոսքով, կկայացվի «այս հինգշաբթի» ՆԱՏՕ—ի 28 երկրների գագաթնաժողովի ժամանակ, Բրյուսելում։

«Նախագահ Էրդողանը, ցավոք, ի վերջո կկարողանա հասնել ՆԱՏՕ-ի ներսում Ավստրիայի մեկուսացմանը»,- ենթադրում է նատոյական ոմն բարձրաստիճան դիվանագետ։

«Հասկանալի չէ, թե այդ որոշումը ինչ հետեւանքնոր կունենա Բալկաններում ՆԱՏՕ-ի ներկայության տեսակետից, չէ որ միայն Կոսովոյում խաղաղապահ առաքելության համար Ավստրիան հատկացրել է ավելի քան 400 զինծառայող, այսինքն ավստրիական կոնտինգենտը այնտեղ ամենամեծաքանակներից է»։ «Բավականաչափ բարդություններ կստեղծվեն, եթե Ավստրիան շարունակի մասնակցել այդ առաքելությանը, բայց միաժամանակ չկարողանա մասնակցել ՆԱՏՕ—ի կառույցների հետ համատեղ զորավարժություններին»,- հայտնել են Die Welt-ին ՆԱՏՕ-ի շրջանակներից։

Մինչդեռ սա միակ վիճելի հարցը չէ գալիք գագաթնաժողովում՝ Թուրքիայի հետ Գերմանիան էլ խնդիրներ ունի, քանի որ Թուրքիան արգելում է գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիք ավիաբազա, որտեղ գերմանացի զինծառայողներ են տեղակայված։ Բունդեսթագում Գերմանիայի ՍԴԿ խմբակցության ղեկավար Թոմաս Օպերմանը հայտնել է «Եթե Մերկելը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին չկարողանա ստիպել Թուրքիային փոխել դիրքորոշումը, Գերմանիան պետք է զինվորականների տեղակայման այլընտրանքային վայրեր գտնի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ