News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լեհաստանի անվտանգության համար շատ կարեւոր է ՆԱՏՕ-ին եւ Եվրոպական միությանն անդամակցելը։ Տարածաշրջանում անկայունության գլխավոր աղբյուրը Ռուսաստանն է։ Այս մասին ասվում է Լեհաստանի Հանրապետության պաշտպանական կոնցեպցիայում, որը ներկայացրել է երկրի պաշտպանության նախարարությունը։

Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է պետության տարածքում պաշտպանունակության մեծացում, ինչպես նաեւ հրամանատարության համակարգի փոփոխություններ։ Բացի այդ, կոնցեպցիան առաջարկում է  ռազմաօդային ուժերի մոդեռնիզացում, հրետանու ամրապնդում։

Փաստաթղթի հեղինակների համար ամենակարեւորը տարածքի պաշտպանությունն է, սակայն նրանք կարեւորում են նաեւ դաշնակիցների հետ արտասահմանում գործողություններին մասնակցությունը։

Բացի այդ, փաստաթղթում ասվում , թե երկրի անվտանգության ապահովման հիմնական միջոցը Զինված ուժերն են։ Սակայն, ըստ հեղինակների, ազգային անվտանգությունը կախված է ոչ միայն պետության պաշտպանվելու հնարավորությունից, այլեւ, օրինակ, էներգիայի մատակարարման անվտանգությունից։

Տարածաշրջանում Մոսկվայի համակամարտություն բորբոքելը՝ ՆԱՏՕ-ի մեկ կամ մի քանի անդամ երկրների մասնակցությամբ, իրական հեռանկար է։

Կոնցեպցիայում անվտանգության գլխավոր սպառնալիքների ու մարտահրավերների թվում նշվում է նաեւ ՌԴ-ի ագրեսիվ քաղաքականությունը, որը ձգտում է ամրապնդել իր դիրքերը՝ խախտելով միջազգային իրավունքը, փորձելով ապակայունացնելու արեւմտյան կառույցները (ՆԱՏՕ եւ ԵՄ), ինչպես նաեւ միջատլանտյան կապերի թուլացմամբ։

«Հատկապես անհանգստության տեղիք են տալիս քաղաքական նպատակներին հասնելու համար ՌԴ-ի՝ զինված ուժերն օգտագործելը»,-պնդում են փաստաթղթի հեղինակները՝ վկայակոչելով Վրաստանի հետ պատերազմն ու Ուկրաինայի տարածքի մի մասի բռնակցումը։

Կոնցեպցիայի համաձայն՝ ՌԴ-ն «ՆԱՏՕ-ի արեւելյան ճակատի սահմաններին անկայունության գլխավոր աղբյուրն է», որն ազդեցություն ունի նախկին ԽՍՀՄ պետությունների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ